Ներքին 3 տարի առաջ - 19:36 06-12-2022

«Ելք»-ով Տարոն Մարգարյանին ճղում էինք, բայց հիմա գործուղման են գնում քաղաքի բյուջեի հաշվին՝ առանց ընդդիմության

Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում են՝ մասնակցելու մի ծրագրի, որը, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի, Երևան քաղաքի բյուջեից է։

«Պարզվում է` Երևանի ավագանին մեկ խմբակցություն ունի.....Ի՞նչ կանեին նախկին «Ելք» խմբակցության ավագանու անդամները, որոնք այսօր իշխանություն են, եթե սա անեին նախկինները: Ամենաթողությունը էլ ո՞նց է լինում։ Լևոն Հովհաննիսյանն հա, նաև երբ պաշտոնական այցերի բյուջեն հաստատում ենք, այնտեղ գրված չէ, որ դուք ձերոնցով, ախպերությունով իրար մեջ պիտի ինչ ուզեք, ոնց ուզեք անեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատրյանը։

Oragir.News-ը զրուցել է Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Իրենք պարտավոր էին երեք խմբակցությանն էլ ասել։ Նախկինում «Ելք»-ի ժամանակ, երբ նոր էինք ավագանի, ավագանու անդամներն էին Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ալենը Սիմոնյանը, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կոպիտ ասած, «ճղում էինք մեջտեղից»։ Մի անգամ է Տարոն Մարգարյանը նման բան արել։ Հիմա Լևոն Հովհաննիսյանը, որոշել է, որ ընկեր Գալջյանի հետ պետք է գնա ու մյուս խմբակցություններին պետք է չասի։ Երբեք չի եղել այնպես, որ Տարոն Մարգարյանի այդ դեպքից հետո որևէ փոխքաղաքապետ, քաղաքապետ գնա նման գործուղման, չի եղել նման բան։ Ու առհասարակ, քաղաքի բյուջեն միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների համար չէ։ Եթե խմբակցություն, եթե ավագանի, ուրեմն պետք է ներկա լինեն նման հանդիպումներին բոլոր խմբակցություններից»։







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան