Ներքին 3 տարի առաջ - 12:46 01-12-2022

Հունվարից ԲԴԽ նախագահն ու անդամները կստանան 50 տոկոսի չափով հավելավճար՝ 500-665 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ նախագահի և անդամի դեպքում: Մինչդեռ, օրենքով նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ։

Ուստի այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին օրենքով սահմանված կարգով ևս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Միևնույն ժամանակ, նախագիծն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված հետևյալով.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023-ի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, նախագծով ԲԴԽ նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը:

Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող