Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:45 26-10-2026

12 ամիս է՝ երեխաներիս չեմ տեսել, 6 ամիս նրանց ձայնը չեմ լսել

Շուրջ մեկ տարի է՝ չեմ տեսել երեխաներիս, իսկ իրավապահ մարմիններն իմ ներկայացրած դիմումներին պատշաճ ընթացք չեն տալիս։ Այս մասին Oragir.News-ին ասել է Արման Գալստյանը:

«Ամսի 28-ին՝ երկու օրից, 12 ամիսը լրանում է, այսինքն՝ 12 ամիս է՝ ընդհանրապես երեխաներիս չեմ տեսել։ Վեց ամիս շարունակ անգամ երեխաներիս ձայնը չեմ լսել։ Ես լիարժեք ծնող եմ, սակայն իմ իրավունքներն ու պարտականություններն իրացնելու խոչընդոտներ են ստեղծվել։ Իմ պնդմամբ՝ պետությունն իր օրենսդրական բացերով հնարավորություն է տվել, որ երեխաներս առանց իմ համաձայնության երկրից դուրս բերվեն։

Ես բազմիցս դիմել եմ իրավապահ մարմիններին, միջնորդություններ եմ ներկայացրել, որպեսզի կնոջս հետ առերեսում տեղի ունենա, սակայն այդ պահանջը ժամանակին չի կատարվել։ Այսօր ես պահանջում եմ արդարություն և ուզում եմ, որ իմ ներկայացրած փաստերն ամբողջությամբ քննվեն»,- նշեց նա։

Արման Գալստյանը հավելեց՝ չորրորդ օրն է՝ այստեղ նստացույցի է, բայց, իր կարծիքով, խնդիրը միայն իրենը չէ. «Ես բոլոր մտավորականներին, արվեստի ներկայացուցիչներին ու լրագրողներին հրավիրում եմ աջակցելու, որպեսզի մեր երկրում ոչ ոք իր լիազորությունները չչարաշահի»:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած