Արտաքին 5 տարի առաջ - 15:37 09-09-2021

ԱՄՆ-ը չի հարգում թալիբներին. Փսակի

Միացյալ Նահանգների իշխանությունները «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին չեն համարում համաշխարհային հանրության հարգված անդամներ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Այս վարչակազմում ոչ ոք՝ ո՛չ նախագահը, ո՛չ որևէ մեկը ազգային անվտանգության թիմից, չի համարում, որ «Թալիբան»-ի ներկայացուցիչները հարգված, միջազգային հանրության արժեքավոր անդամներ են»,- ասել է նա:

Նրա խոսքով, Սպիտակ տունը երբևէ չի էլ քննարկել այս հարցը:

«Նրանք ոչ մի կերպ դրան չեն արժանացել»,- հավելել է Փսակին:

Նա նշել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը ժամանակավոր նախարարների կաբինետ է, որը ԱՄՆ-ը չի պատրաստվում ճանաչել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»