Արտաքին 4 տարի առաջ - 09:05 08-04-2022

Ուկրաինայում մեկ ռուսական տանկի բաժին է ընկնում 90 հակատանկային համակարգ. Ջեն Փսակի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկոյան ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ապագայում ևս զենք տրամադրել Ուկրաինային։
«Զենքի մատակարարումներ իրականացվում են գրեթե ամեն օր: Ընդամենը երկու օր առաջ մենք հայտարարեցինք 100 միլիոն դոլարի Javelins-ների առաքման մասին, ծայրահեղ անհրաժեշտ զենք, որն ուկրաինացիներն արդյունավետորեն կիրառում են ռուսաստանցիների դեմ պայքարելու, նրանց հակահարված տալու և իրենց երկիրը պաշտպանելու համար»,- ասել է նա:
«Ուկրաինայում գտնվող յուրաքանչյուր ռուսական տանկի դիմաց ԱՄՆ-ը տրամադրել է կամ պատրաստվում է տրամադրել տաս հակատանկային համակարգ»,- նշել է Փսակին: Նրա խոսքով, հաշվի առնելով նաև ԱՄՆ դաշնակիցների ներդրումը, Ուկրաինայում արևմտյան հակատանկային համակարգերի և ռուսական տանկերի հարաբերակցությունը կազմում է 90:1:
«Ուկրաինայի ղեկավարները մեզ ասում են, թե ինչ համակարգեր են իրենց անհրաժեշտ: Հաճախ նրանք ցուցակներ են տալիս: Մենք ծանոթանում ենք դրանց՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք տրամադրել: Անհրաժեշտ սպառազինության ճնշող մեծամասնությունը մենք տրամադրում ենք»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով