Արտաքին 4 տարի առաջ - 10:37 14-05-2022

ԱՄՆ-ը հստակեցնում է Թուրքիայի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում. Փսակի

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը հստակեցնում է Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում։
Վաշինգտոնն աշխատում է հստակեցնելու Թուրքիայի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ։ Այսպես է Անկարայի դիրքորոշման մասին խոսել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս շաբաթավերջին Բեռլինում տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին հրավիրված են Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները։ «Անկասկած, սա կլինի քննարկում, որը մենք կշարունակենք հանգստյան օրերին»,- ասել է նա։
Դոնֆրիդը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությանը» և կաջակցի Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու հայտերին, եթե դրանք ներկայացվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ։ Նա ընդգծել է, որ Անկարան նման որոշումը չի համարում իրադարձությունների դրական զարգացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան