Մամուլ 5 տարի առաջ - 07:37 09-09-2021

Ինչպե՞ս են համադրվում «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:

Անկախության 30-րդ տարեդարձը կարելի է և, գուցե, պետք է նշել. դրա համար կարելի էր գտնել բազմաթիվ հետաքրքիր, կրեատիվ տարբերակներ: Բայց «մասշտաբային և գունագեղ տոնակատարությո՞ւն»: 44-օրյա պատերազմի սկզբի տարելիցից մեկ շաբաթ առա՞ջ, այն պայմաններում, երբ դեռևս թարմ են հազարավոր հերոսների շիրիմնե՞րը, երբ բազմաթիվ ծնողներ դեռ իրենց զավակների՞ն են փնտրում, երբ շարունակում ենք սահմանին զոհ տա՞լ: Երեկ ողջ օրը մեր հանրության ադեկվատ մասը պարզապես շոկի մեջ էր, շատերը սա որակեցին որպես «ցինիզմ ու սրբապղծություն», զոհվածների հարազատների կողմից հնչեցին նաև սպառնալիքներ՝ «թող փորձեն»...

Իհարկե, անկախ տարատեսակ «արդարացումներից», «սրբագրումներից», այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն շատ ավելի ցավալի է, որ կայանալու դեպքում այդ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությանը» մասնակիցներ են լինելու, շատ մասնակիցներ: 688 հազար քվեն՝ վկա, իսկապես մեծ, մասշտաբային, շքեղ տոնակատարություն է ստացվելու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով