Մամուլ 5 տարի առաջ - 08:54 04-09-2021

Նոր դրամաշնորհների են սպասում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմից հետո ներհայաստանյան քաղաքական գործընթացներում, նույնիսկ հասարակական գործունեության առումով որոշակի պասիվություն էր նկատվում ՀՀ-ում գործող՝ արևմտյան ֆինանսավորումներով սնվող ՀԿ-ների, կամ, ինչպես հանրության շրջանակներում է առավելապես հայտնի, սորոսականների մեծ մասի պահվածքում։ Ավելի ստույգ՝ հանրային դաշտում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք իրենց գործը «սուսուփուս» շարունակում են անել:

«Թայմ-աուտը», սակայն, երկար չի տևի, քանի որ նրանց հարաբերական լռության հիմնական պատճառը ներքաղաքական դաշտում մինչև ընտրությունները եղած վիճակից բխող սպասումներն էին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպես կոչված, «սորոսականներն» առաջիկայում ակնկալում են երկու բավական մեծ մասշտաբի կրթական ծրագրեր բերել Հայաստան, որոնք հիմնականում պատրաստվում են կիրառել նախադպրոցական հաստատություններում և դպրոցական տարրական դասարաններում։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ գործընթացը փորձելու են կազմակերպել և իրականացնել «ճանաչողական և ուսուցողական» անվան տակ։ Այս գործընթացում, որպես առանցքային ֆիգուրանտներ, հիմնական դեր են խաղալու «Վորլդ Վիժն» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունները։

Թերթի տեղեկություններով, տեսականորեն ծրագրի իրականացման թղթաբանությունն արդեն ամբողջովին պատրաստ է, մնում է կոնկրետ քայլերով դրանք կյանքի կոչել։ Ի դեպ, արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների «հետթայմաուտյան» որոշակի ակտիվացում այս օրերին նկատելի դարձավ նաև ԱԺ-ի գործընթացների առումով: Այնպես որ, հունիսքսանյան ընտրություններից հետո նրանք ավելի անկաշկանդ գործելու «քարտ-բլանշ» են ստացել, այդ թվում՝ հակառուսականության թեման անընդհատ թեժ պահելու առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

​

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»