Արտաքին 5 տարի առաջ - 15:57 02-09-2021

Բայդենն աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անձամբ պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ձգտումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում ճեպազրույցի հեռարձակմանը:

«Շատ ենք խոսել ՆԱՏՕ-ի մասին՝ տեղի, դերի և այդ դաշինքում Ուկրաինայի տեղի մասին: <...> Ես լսել եմ, որ (ԱՄՆ) նախագահը (Ջո Բայդենը) անձամբ աջակցում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամություն տրամադրելու հարցում, բայց ինչպիսին է լինելու այդ ճանապարհը, ինձ համար հիմա դժվար է ձեզ ասել»,- հայտնել է Զելենսկին:

Նա աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, հանդիպել է Բայդենի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում