Արտաքին 3 տարի առաջ - 16:01 23-10-2022

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին փաստում են Չիկագոյի խորհրդի կողմից անցկացված հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ հարցվածների 73%-ը կողմ է արտահայտնվել Ուկրաինայի, իսկ 67%-ը՝ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հարցման արդյունքերի համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը կրկին ամերիկացիների ուշադրությունը կենտրոնացրել է Եվրոպայի անվտանգության խնդիրների վրա։

Այս հետազոտության արդյունքները նկատելիորեն տարբերվում են նախորդ տարի նույն ժամանակահատվածում անցկացված հարցման արդյունքներից, որոնցում ամերիկացիների մեծամասնությունը կարևորել էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ անվտանգային շահերի պաշտպանությունը։

«Չիկագոյի խորհրդի հարցումների համաձայն, որոնք իրականացվում են 50 տարի շարունակ՝ ամերիկյան աջակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրոպայում ամերիկյան ռազմակայաններին այժմ ամենաբարձր մակարդակի վրա է»,- նշվում է հետազոտության մեջ։

Չիկագոյի խորհրդի հարցումն անցկացվել է այս տարվա հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը՝ 3106 մասնակիցների շրջանում։ Հարցման արդյունքներում սխալի հավանականությունը գնահատվում է +/- 1,8%:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:15 Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև