Արտաքին 3 տարի առաջ - 16:30 01-06-2023

Ռուսաստանը չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Սթոլթենբերգն ասել է Օսլոյում ընթացող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ ունեցած զրույցում։

Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները համաձայն են Ուկրաինայի անդամակցությունը։ «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Մոսկվան չունի վետոյի իրավունք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ։ Մենք առաջ ենք շարժվում ենք, դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա անդամ»,- ասել է նա։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ կոչ է արել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծել, որը հետ կպահի Ռուսաստանին կրկնվող ռազմական գործողություններից:

Միևնույն ժամանակ միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ մինչ Ուկրաինան և նրա ամենամոտ դաշնակիցները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անդամակցությունը արագացնելու համար, արևմտյան կառավարությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Գերմանիան, զգուշորեն են վերաբերում ցանկացած քայլի, որը կարող է դաշինքին մոտեցնել Ռուսաստանի հետ պատերազմին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»