Մամուլ 5 տարի առաջ - 23:01 30-08-2021

Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագ է մատուցվել

Վերանորոգումից հետո վերաբացված պատմական հայկական Մալաթիա քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ղեկավարությամբ մատուցված պատարագին մասնակցել են հոգևորականներ Թաթուլ Անուշյանը, Հովակիմ Սերոբյանը, Տրդատ Ուզունյանը, Անթակիայի եկեղեցիների հոգևոր հովիվ Ավետիս Թաբաշյանը, Շիրվան Մյուրյանը, Շահեն Օհանյանը և տարբեր նահանգներից եկած բազմաթիվ հյուրեր։

Պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ երջանիկ է ավելի քան մեկդարյա դադարից հետո եկեղեցին հավատացյալների համար վերաբացված տեսնել։ Շուրջ երեք ժամ տևած պատարագին մասնակցել է նաև «Լուսավորիչ» երգչախումբը։ Այսուհետ տեղի քրիստոնյաները կարող են եկեղեցում պատարագներ մատուցել, կատարել իրենց մկրտության արարողություններն ու պսակները։

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո պատմական կառույցը կծառայի ոչ միայն որպես եկեղեցի, այլև որպես մշակույթի կենտրոն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով