Ներքին 2 տարի առաջ - 20:10 28-02-2024

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում Պատարագ է մատուցվել

Հռոմեական եկեղեցու օրացույցում ներառված` Տիեզերական եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա առթիվ 2024 թվականի փետրվարի 27-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից ծաղկեպսակ է զետեղվել Վատիկանի այգիներում վեր խոյացած Նարեկացու արձանին: Հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։

Նույն օրը, Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի նախագահությամբ։ Պատարագին քարոզով հանդես է եկել Վատիկանի Արևելյան եկեղեցիների գերատեսչության պրեֆեկտ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին:

Քահանայապետական ​​Լևոնյան Հայ վարժարանի ռեկտոր Հայր Խաչիկ Ծ.Վ.Գույումջանի կողմից կազմակերպված պատարագին ներկա էին Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Տանն Կիլիկիո Հայոց Պատրիարքարանի Եպիսկոպոսների Սինոդի անդամները, Անարատ Հղության հայ քույրերը, Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների կրոնավորներ, հայ համայնքի անդամներ, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունների ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան