Արտաքին 5 տարի առաջ - 11:17 26-08-2021

Մեգան Մարքլի զգեստը 1-ին տեղն է զբաղեցրել Google-ի «հարսանեկան» հարցումների շարքում

Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը 1-ին տեղն է զբաղեցրել Google-ի՝ ամուսնական արարողության զգեստների հարցումներում: Այս մասին հաղորդում է WWD-ն:

Որոնման համակարգը հաշվարկել է, թե որ հարսանեկան զգեստներն են ամենից հաճախ որոնել 2020 թվականին: Պարզվել է, որ օգտատերերին ամենից շատ հետաքրքրել է Սասեքսի դքսուհու զգեստը, որը նա կրում էր 2018 թվականի մայիսի 19-ին արքայազն Հարիի հետ հարսանեկան արարողությանը Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգ մատուռում: Հագուստը ստեղծել է մոդելավորող Քլեր Ուայթ Քելլերը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Givenchy նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը:

Երկրորդ տեղում Քեյթ Միդլթոնի հագուստն էր, որը նա ընտրել է 2011 թվականին արքայազն Ուիլյամի հետ ամուսնության համար. այն ստեղծվել է Alexander McQueen նորաձևության տան մոդելավորող Սառա Բերթոնը:

Երրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Գվեն Ստեֆանիի զգեստը, որը 2021 թվականի հուլիսին ամուսնացել է երաժիշտ Բլեյք Շելթոնի հետ: Նա նախընտրել է Vera Wang-ի զգեստը:

Չորրորդ տեղը բաժին է ընկել երգչուհի Արիանա Գրանդեի զգեստին. նա այս տարվա մայիսին ամուսնացել է ձեռնարկատեր Դալթոն Գոմեսի հետ: Երգչուհին նույնպես ընտրել է Vera Wang-ը:

Վերջապես, հինգերորդ տեղը Google-ում հարսանեկան զգեստների որոնումների քանակով զբաղեցրել է արքայադուստր Դիանայի զգեստը, որով նա 1981 թվականին ամուսնացել է արքայազն Չարլզի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի