Ավելին 5 տարի առաջ - 21:19 09-03-2021

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՀԱՅՐԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԴՍՏԵՐ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆԻ՝ ՕՓՐԱՅԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ

Արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, քննադատել է ինչպես դստերը, այնպես էլ արքայազնին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո: Ինչպես մեջբերում է բրիտանական մամուլը, ըստ Թոմասի՝ իրեն խորապես վիրավորել են Մեգանի խոսքերը, թե իբր ինքը Հարրիի հետ հարսանիքից առաջ «դավաճանել է» դստերը: Խոսքը պապարացիների հետ այսպես կոչված գործարքի մասին է. Թոմասը փող է ստացել մի լուսանկարի համար, որում նա նայում է Մեգանի հարսանիքի մասին լուրերին, այս նկարները բեմադրված են: Դրանից հետո հոր ու դստեր հարաբերությունները վերջնականապես խաթարվել էին:
Թոմաս Մարքլը ասել է, որ հարյուր անգամ ներողություն է խնդրել այդ ֆոտոպատմության համար և հավելել. «Մենք բոլորս սխալներ ենք թույլ տալիս, բայց ես երբեք մերկ բիլիարդ չէի խաղացել և Հիտլերի նման չէի հագնվել»՝ նկատի ունենալով ընկերուհու հետ բիլիարդ խաղացող մերկ և նացիստական համազգեստով արքայազնի մամուլում շրջանառվող լուսանկարները:
Թոմասը նաև պաշտպանել է թագավորական ընտանիքին՝ հերքելով ռասիզմի ցանկացած դրսևորում (Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Հարրին և նրա կինը ակնարկել էին նրան՝ ասելով, որ արքայական ընտանիքի անանուն անդամները քննարկել են զույգի երեխայի մաշկի գույնը):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով