Արտաքին 5 տարի առաջ - 15:04 10-03-2021

ԲՈՒՔԻՆԳՀԵՄՅԱՆ ՊԱԼԱՏԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՌԱՍԻԶՄԻ ՄԱՍԻՆ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բուքինգհեմյան պալատը մեկնաբանել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի եւ նրա ամուսնու՝ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը։ Բուքինգհեմյան պալատի հայտարարությունը, որը հրապարակվել է Եղիսաբեթ Երկրորդի անունից:

Փաստաթղթում նշվում է, որ ամբողջ թագավորական ընտանիքը «վշտացած» է, թե որքան դժվար են եղել վերջին տարիներն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի համար՝ մարդիկ, որոնք «միշտ ընտանիքի սիրված անդամներ կլինեն»։ «Բարձրացված հարցերը, հատկապես ռասսայականը, անհանգստություն են առաջացնում։ Թեեւ որոշ հիշողություններ կարող են տարբերվել, դրանց շատ լրջորեն են վերաբերում, եւ ընտանիքը դրանք կքննարկի մասնավոր կարգով»,- նշված է հայտարարությունում։

Vanity Fair-ի տեղեկություններով՝ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է Եղիսաբեթ Երկրորդի, թագուհու որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի եւ նրա թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի կողմից։

Մարտի 7-ին ամերիկյան «CBS» հեռուստաալիքով թողարկվել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ երկու ժամ տեւողությամբ հարցազրույցը։ The New York Times-ի տեղեկություններով՝ հաղորդումը դիտել է ավելի քան 17,1 մլն մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով