Արտաքին 5 տարի առաջ - 20:05 11-03-2021

ԷԼԻԶԱԲԵԹ 2-ՐԴԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՆՁԱՄԲ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻԻ ԵՎ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՀԵՏ

Ըստ «Դեյլի Մեյլ» պարբերականի՝ Օփրան Ունիֆրրի հետ աղմկահարույց հարզազրույցից հետո Մեծ Բրիտանիայի թագուհին անձամբ է ցանկանում զրուցել արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հետ:

Թագուհին ցանկանում է հարթել լարված իրավիճակը և վերջ դնել սկանդալներին: Այդ նպատակով չի բացառվում նաև հեռախոսազրույցը առաջիկա օրերին:

Օփրան Ունիֆրիի հետ հարցազրույցի ժամանակ Մեգան Մարքլը լուրջ մեղադրաներ է ներկայացրել թագավորական ընտանիքի անդամներին: Ամենաաղմկահարույցը ռասիզմի դեմ մեղադրանք է եղել, խտրականությունը Մեգանի և որդու հանդեպ, որն, ըստ դքսուհու, սկսվել է դեռ որդու ծնունդից առաջ: Մարքլը նշել է, որ թագավորական ընտանիքը բազմիցս անհանգստություն է հայտնելապագա երեխայի մաշկի գույնի համար, բացարձակ ցուցադրել խտրական վերաբերմունք, քանի որ Մեգանի մայրը զտարյուն աֆրոամերիկացի է, և այդ պատճառով զրկել է Արչիին թագավորական ընտանիքի անդամի տիտղոսից: Մեգան Մարքլը խոստովանել է, որ հղիության ընթացքում պատրաստ է եղել անգամ ինքնասպանության:

Արքայազն Հարրին հավելել է, որ հրաժարվել է թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտավորություններից, քանի որ չի ցանկանոմ ենթարկվել ընտանիքի մյուս անդամներին, ինչպես դա անում է թագուհին: Նա նաև նշել է, որ թագուհին անձամբ է չեղարկել Սանդրիգեմում հանդիպելու հրավերը:

Արքայազն Հարրին անդրադառնալով Մեծ Բրիտանիան լքելու պատճառներին՝ առաջին տեղում նշել է ռասիզմը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Բուքինգեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուսքի և դքսուհու վերջնական հրաժարականը՝ թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով