Ավելին 5 տարի առաջ - 23:13 14-07-2021

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարցազրույցը առաջադրվել է Էմմիի

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը: Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում:

Օփրան և նրա Harpo Productions ընկերությունը, ինչպես նաև մի շարք պրոդյուսերներ, որոնք ներդրում են ունեցել հաղորդման ստեղծման մեջ, առաջադրվել են «Նշանավոր հրապարակախոսական սերիալ կամ հատուկ թողարկում» անվանակարգում:

Սասեքսի դքսերի զրույցը CBS- ով հեռարձակվել է մարտի 7-ին: Հարցազրույցը դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ:

Զույգի ցնցող հայտարարությունները լայն արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում: Մասնավորապես, Մեգանը հայտարարել է, որ ինքը պալատում ապրելիս բախվել է ռասիզմի դրսևորումների, ինչպես նաև տառապել է ինքնասպանության մտքերով:

Հաղորդման թողարկումից հետո արքայազն Հարիի հարաբերությունները թագավորական ընտանիքի անդամների հետ վատթարացել են:

Հիշեցնենք, որ Էմմիի 73-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում սեպտեմբերի 19-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով