Ավելին 4 տարի առաջ - 23:30 09-02-2022

Բացահայտվել է Հարիի և Մեգան Մարքլի առանձնատան «սարսափելի գարշահոտության» պատճառը

Հայտնի է դարձել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Կալիֆորնիայի 15 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան «սարսափելի գարշահոտության» պատճառը։ Այդ մասին գրում է Express-ը։

Հարրիի և Մեգանի հարևանները՝ դերասան Օռլանդո Բլումը, երգչուհի Քեթի Փերին և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին նույնպես դժգոհել են տհաճ հոտից։ Պարզվել է, որ պատճառը 17 հա մակերեսով ճահիճն է, որը գտնվում է հեղինակավոր թաղամասից ոչ հեռու՝ Անդրե Կլարկ Թռչունների արգելոցում։

«Այնտեղ ջուրը լճանում է։ Հոտի հետ կապված խնդիրները հազվադեպ են լինում, իսկ որոշ պայմաններում վատանում են», - բացատրել է Սանտա Բարբարայի մաքուր ջրի մենեջեր Քեմերոն Բենսոնը:

Տեղի բնակիչները պատմել են, որ ճահճի մոտ «արևի տակ փտող արտանետումների հոտ է գալիս»։ Մարդիկ պետք է հնարավորինս քիչ ժամանակ անցկացնեն փողոցում և չբացեն իրենց տների պատուհանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով