Արտաքին 5 տարի առաջ - 15:35 04-03-2021

ԲՈՒՔԻՆԳՀԵՄՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայի թագավորական տան աշխատակիցներին ծաղրելու և անհարգալից վերաբերվելու մեղադրանքների կապակցությամբ ԲուՔինգհեմյան պալատը հետաքննություն է սկսել, թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը հղումով՝ գրում է Insider-ը։

«Մենք ակնհայտորեն մտահոգված ենք The Times թերթի՝ Սասեքսի դքսուհու և նրա նախկին աշխատակիցների հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններով։ Համապատասխանաբար, մեր կադրային թիմը կուսումնասիրի հոդվածում շարադրված լուրերի իսկությունը»,- ասված է պալատի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «թագավորական ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ վարում է աշխատավայրում ծառայողների արժանապատվությունը հարգելու քաղաքականություն և չի հանդուրժում և չի հանդուրժի աշխատավայրում ահաբեկումներն ու ճնշումները»։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ The Times թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ դքսուհին ծաղրել է երկու բարձրաստիճան աշխատակիցների:

Ըստ The Times թերթի անանուն աղբյուրի, որն աշխատել է թագավորական ընտանիքում, Մեգան Մարքլը «նվաստացրել» է իրենց և նույնիսկ շատերին իր վարքագծով ստիպել է «արտասվել»։

Սասեքսի դուքսի և դքսուհու ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները։

«Պատահական չէ, որ դքսուհու հեղինակությունը խարխլելուն ուղղված խեղաթյուրված մեղադրանքները բրիտանական ԶԼՄ-ները հնչեցնում են այն ժամանակ, երբ նա և դուքսը պետք է բացահայտ և ազնվորեն պատմեն վերջին տարիների իրենց կյանքի մասին»,-ասված է նրանց մամուլի քարտուղարի հայտարարության մեջ՝ նկատի ունենալով զույգի՝ հաղարդավորուհի Օփրա Ուինֆրիին տված անկեղծ հարցազրույցը, որը եթեր կհեռարձակվի առաջիկա օրերին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով