Արտաքին 5 տարի առաջ - 10:44 09-08-2021

Բրիտանական իշխանությունները բանակից օգնություն են խնդրելու խանութներում սննդի պակասի պատճառով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է օգնություն խնդրել երկրի բանակից սուպերմարկետներին սննդամթերքի մատակարարման ընդհատումների պատճառով, հայտնում է Daily Mail-ը:

Հուլիսի վերջին Ավտոփոխադրողների միությունը հայտնել է, որ երկրում բացակայում է մոտ 100 հազար վարորդ, ինչը կարող է խնդիրներ առաջացնել պահեստներից խանութներ սննդի առաքման հետ կապված: Դա տեղի է ունեցել Brexit-ի պատճառով, երբ օտարերկրյա աշխատուժի հսկայական քանակ է հեռացել երկրից, իսկ հազարավոր նոր վարորդներ սպասում են վարորդական իրավունքի քննություն հանձնելուն: Միևնույն ժամանակ, խնդիրն ավելի է սրվում COVID-19-ի պատճառով:

Այս իրավիճակի կապակցությամբ երկրի ղեկավարությունը մտադիր է դիմել բանակին Թագավորական լոգիստիկ կորպուսից մոտ երկու հազար վարորդ ուղարկելու խնդրանքով՝ սուպերմարկետներ սնունդ և դեղորայք հասցնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»