Արտաքին 5 տարի առաջ - 11:01 03-06-2021

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են աշխատանքային միգրանտների լուրջ պակասի մասին

Մոսկվայի տնտեսական քաղքականության և գույքի ու հողային հարաբերությունների հարցերով փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովը խոսել է քաղաքում աշխատանքային միգրանտների թվի անբավարարության մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շինարարության ոլորտում աշխատանքային ռեսուրսների խնդիրները գնալով աճում են: Սովորաբար մեր քաղաքում աշխատում է մոտ 1 մլն աշխատանքային միգրանտ, իսկ այսօր՝ շուրջ 700 հազար, այսինքն՝ մոտ 300 հազար մարդ տնտեսության մեջ քիչ է»,- ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Եֆիմովը պարզաբանել է, որ եկվորների մի մասն աշխատում է շինհրապարակում, մի մասը՝ բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում, իսկ մնացածը՝ այլ ոլորտներում:

Նրա խոսքով, ներկայումս օրական գրանցվում է շուրջ 600-700 մարդ, որոնք գալիս են Մոսկվայում աշխատելու, բայց դա դեռ բավարար չէ նախաճգնաժամային մակարդակին վերադառնալու համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանի տնտեսության ամբողջ հատվածներում աշխատողների պակաս կա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում