Ներքին 5 տարի առաջ - 22:07 27-05-2021

ՀՀ ժամանող միգրանտների աշխատանքային ամբողջական պատկերը ԱԺ-ում ընդունված փոփոխությունների  փաթեթում

Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.

ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար, կրճատելով գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը, պարզեցվում է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն աշխատողը ստանում է կացության կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունը իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը, հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը, հստակեցվում են աշխատանքի թույտվության տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները, հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ թվում առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ։

Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանը առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն հոսքերի կառավարման հարցում»,- հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում