Արտաքին 4 տարի առաջ - 20:39 03-11-2021

Մեծ Բրիտանիան միս կտրատելու է ուղարկել ԵՄ՝ աշխատուժի պակասի պատճառով

Մեծ Բրիտանիայում տավարի միս արտադրողները միս են արտահանում Իռլանդիա՝ հետագա վերաներմուծման համար՝ երկրում հմուտ աշխատողների պակասի պատճառով, որոնք կարող են որակյալ կերպով կտրատել այն: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Տավարի մսի արտադրողները ստիպված են միսն արտահանել Իռլանդիա՝ կտրելու և փաթեթավորելու համար, նախքան ապրանքները Մեծ Բրիտանիա կվերադարձվեն սուպերմարկետների վաճառքի համար», - ասում է Բրիտանական միս վերամշակողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկ Ալենը:

Նրա խոսքով՝ արտադրողները որոշել են գնալ այդ քայլին մսամթերքի գործարաններում աշխատուժի բացակայության պատճառով և որպեսզի կանխեն գյուղացիական տնտեսություններում առողջ կենդանիների զանգվածային ոչնչացումը սպանդանոցներում։ Սակայն այս պահին արդեն մորթվել է ավելի քան 10 հազար գլուխ, իսկ կենդանիների սպանդը դեռ շարունակվում է։

Բացի այդ, վերամշակման համար մսի արտահանմանն անցնելը կարժենա հավելյալ 1500 ֆունտ ստերլինգ յուրաքանչյուր բեռնատարի համար՝ ներառյալ առաքման և մաքսային վճարները, որոնք գանձվում են Brexit-ից հետո, նշում է թերթը։

Նաև միս արտադրողները մտահոգված են, որ ժամանակավոր մսագործների նվազագույն աշխատավարձը սահմանվել է 25,6 հազար ֆունտ ստերլինգ, մինչդեռ աշխատողներ վարձող ընկերությունները նույնպես պետք է վճարեն իրենց թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա և կացարանները երկրում: Ընդ որում, վիզան, որը տրվում է աշխատակիցներին, տևում է ընդամենը վեց ամիս, մինչդեռ աշխատակիցների որակյալ վերապատրաստումը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան կարող է բախվել նույն խնդիրների հետ, որոնք այժմ ապրում է Մեծ Բրիտանիան։ Երկիրն այժմ 1,2 միլիոն աշխատողի պակաս ունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան