Ներքին 5 տարի առաջ - 12:53 27-07-2021

Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում: Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական ​​սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն:

Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր:

Այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից: Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:

Իսկ թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումը Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի, հստակ է նրանց նկատելի շահագրգռվածությունից ու դրան հասնելու ջանքերից»,- ասվում է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան