Արտաքին 4 տարի առաջ - 13:45 27-10-2021

Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը, գրում է ermenihaber-ը:

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Նիլս Սքմիդը, որը Գերմանիայում կոալիցիոն բանակցություններ է վարում Կանաչների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) հետ, գերմանական «RBB» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բարդ դիվանագիտական ​​աշխատանք է իրականացվել, սակայն վերջում Էրդողանը հետքայլ է կատարել:

Հիշեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը Օսման Քավալային «անհապաղ ազատ արձակելու» մասին՝ Շմիդն ասել է. «Դեսպանների՝ Քավալայի վերաբերյալ հայտարարությունից հետո աճող լարվածության հետևում կան ներքաղաքական պատճառներ: Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից»:

Գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ Էրդողանը վերջին տարիներին բազմիցս կիրառել է այդ մեթոդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան