Ներքին 2 տարի առաջ - 18:17 14-12-2023

Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. վաղը 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է:

Այսօր կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել ենք նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին. մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր:

Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ, իսկ սկզբունքը պարզ է` եթե ընտրվողը ՔՊ-ից չէ կամ ամբողջությամբ նրանց կամակատարը, բոլոր միջոցներով փորձելու են հեռացնել:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում նաև երկար զրուցեցի Նարեկ Մալյանի հետ, ով 5 տարի է իշխանության տարատեսակ հետապնդումների առանցքում է, իսկ այս պահին` կալանքի կարգավիճակով:

Նարեկն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու որևէ պահի կանգ չի առել. նույնը եղած հնարավորությունների պայմաններում անում է բանտից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան