Ավելին 5 տարի առաջ - 19:35 24-07-2021

Իսրայելում հայտարարել են, որ Pfizer պատվաստանյութը ցածր արդյունավետություն ունի «Դելտա» շտամի դեմ

Իսրայելում նոր ուսումնասիրություն է անցկացվել Pfizer պատվաստանյութի՝ կորոնավիրուսային վարակի «Դելտա» շտամի դեմ ունեցած արդյունավետության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդած տվյալներին:

Պարզվել է, որ ամերիկյան ընկերության պատվաստանյութը 39% է արդյունավետ COVID-19-ի «Դելտա» տարբերակի դեմ: Բացի այդ, դեղամիջոցը թույլ է տալիս կանխել հիվանդության ծանր ընթացքը:

Պարզ է դարձել, որ Pfizer/BioNTech պատվաստանյութը պակաս արդյունավետ է դելտա տարբերակով վարակի և սիմպտոմատիկ հիվանդության կանխարգելման գործում, երբ համեմատվում է վարակի նախորդ շտամների հետ: Իսրայելցի փորձագետներից ստացված տեղեկատվությունը հակասում է ավելի վաղ կատարված COVID-19-ի պատվաստանյութի այլ ուսումնասիրություններին:

Ուսումնասիրությունը պարզել է, որ Pfizer պատվաստանյութի ամբողջական ընթացքը միայն 39%-ով արդյունավետ է վարակի կանխարգելման գործում և 41%-ով արդյունավետ` վիրուսի դելտա տարբերակի հետ առաջացող ախտանիշները կանխելու գործում: Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ երկու շաբաթ առաջ արդյունավետությունը հասել էր 64% -ի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան