Արտաքին 4 տարի առաջ - 12:56 15-12-2021

Pfizer-ը հայտարարել է «oմիկրոն» և «դելտա» շտամներով միաժամանակ վարակվելու հավանականության մասին

Կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» շտամները կարող են միաժամանակ ներթափանցել մարդու օրգանիզմի բջիջներ, որը պոտենցիալ կարող է հանգեցնել նոր, վիրուսի նույնիսկ ավելի վտանգավոր տեսակի առաջացմանը։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության գլխավոր մասնագետ Փոլ Բերթոնը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գիտության և տեխնոլոգիայի հանձնաժողովում։

«Հարավային Աֆրիկայում կատարված գիտական ​​հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցողները, կարող են վարակվել միանգամից երկու վիրուսով: Դա հիմա էլ հնարավոր է՝ հաշվի առնելով վարակման դեպքերի քանակը, որոնք մենք տեսնում ենք»,- ասել է բժիշկը, որի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: Բարթոնը հավելել է, որ երկու շտամներով միաժամանակ վարակվելը կարող է հանգեցնել էլ ավելի վարակիչ տարբերակի ի հայտ գալուն:

Փորձագետների կարծիքով, երկու շտամներն էլ կարող են ախտահարել նույն բջիջը և այդպիսով մուտացիայի ենթարկվել, սակայն իրադարձությունների նման զարգացման հավանականությունը ծայրահեղ աննշան է։ Նշվում է, որ կորոնավիրուսային համավարակի ընթացքում, այսպես կոչված, շտամների ռեկոմբինացիայի երեք դեպք է հայտնաբերվել, որոնք նոր մուտացիայի ի հայտ գալու և վարակի նոր բռնկման չեն հանգեցրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան