Արտաքին 4 տարի առաջ - 11:21 30-10-2021

ԱՄՆ-ը Pfizer-ի պատվաստանյութը հաստատել է մինչև 11 տարեկան երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար

ԱՄՆ-ի Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հաստատել է ամերիկյան դեղամիջոցներ արտադրող Pfizer-ի և գերմանական BioNTech ընկերության համատեղ մշակած պատվաստանյութը՝ 5-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Այս մասին հաղորդվում է առողջապահության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության կայքում։

«Թույլտվությունը հիմնված է Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) մանրակրկիտ և թափանցիկ ստուգման վրա, որին մասնակցել են անկախ խորհրդատվական կոմիտեի փորձագետներ, որոնք ճնշող մեծամասնությամբ քվեարկել են պատվաստանյութը հաստատելու օգտին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

FDA-ն նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90.7%-ի, իսկ 5-ից 11 տարեկան երեխաների մոտ դրական իմունային արձագանքը համեմատելի է 16-ից 25 տարեկան տարիքային խմբի արդյունքների հետ։

Վարչությունից հայտնել են նաև, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները կքննարկեն պատվաստանյութի կիրառման կլինիկական ցուցումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան