Ներքին 5 տարի առաջ - 22:25 21-07-2021

Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայկական երեք լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ հարց հնչեցվեց, թե ինչ վերաբերմունք ունի նա պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի մասին։ Լրագրողը նշել է, որ շրջանառվում է նաև պաշտպանության նոր նախարարի անունը, որն Արշակ Կարապետյանն է։

Հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․

«Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին։ Նույն «կարտերի կալոդը» այսպես խառնում են ու այդ «կալոդից» ինչ-որ դեմքեր են քաշում։ Նույն կադրային բանկով ինչ-որ վերափոխումներով իմիտացիա ստեղծել, թե ինչ-որ բան ենք անում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»