Ներքին 5 տարի առաջ - 11:52 10-06-2021

Ես երևանցի չեմ, դուք գիտեք՝ ինչպես եմ ես հայտնվել Երևանում. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասել է.

«Ես երևանցի չեմ, բայց վերջին 24 տարին ընտանիքիս հետ ապրում եմ Երևանում։ Դուք գիտեք՝ ինչպես եմ ես հայտնվել Երևանում։ Այս տարիների ընթացքում սիրեցի այս քաղաքը, երևանցի եմ դարձել։ Շատ աշխատանք ենք կատարել այստեղ՝ փորձելով փոխել քաղաքի տեսակը, դարձնել այն ավելի ժամանակակից, ավելի աշխույժ, ավելի շնչող մայրաքաղաք»:

Նա հիշեցրեց, որ 1997-98 թթ․ մայրաքաղաքում լուսավորված էր ընդամենը մի քանի փողոց, իսկ բենզինը վաճառում էին ցիստեռների մոտ։

«Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա՛ է մեր նպատակը, և այն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդել այստեղից»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում