Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:33 13-11-2025

Լո՞ւրջ եք ասում, Վաղարշապատը 2 ամսում կես միլիարդից ավելի գումար է ստացել, սա վարչական ռեսո՞ւրս չէ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ Կառավարության ու ՔՊ խմբակցության կողմից թմբկահարվող 300 դպրոցի կառուցման խնդրին և խոստումներին։

«2025թ․ հոկտեմբերին ինձ ուղղված պատասխանում նշված է, որ աշխատանքներն ավարտվել են 56 դպրոցում, իսկ այս ամբիոնից նախարարը հնչեցրեց 59 թիվը․․․ Եկել հեքիաթ եք պատմում, թե՝ խոստացել ենք մինչև 2026թ․ հունիս 300 դպրոց ենք կառուցելու։ Եթե 4,5 տարում՝ 59 դպրոց, ապա 6 ամսում 241 դպրոց եք կառուցելո՞ւ, լուրջ եք ասում»,- նշեց Կյուրեղյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահմանը ու նշեց, որ վառ օրինակներից մեկն էլՎաղարշապատին 2 ամսում կես միլիարդից ավելի գումար տալն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում