Արտաքին 5 տարի առաջ - 20:28 21-07-2021

Հունաստանի վարչապետի արձագանքը Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում:

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:

Էրդողանը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը և ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:

Հունաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով հիշյալ հայտարարություններին, դատապարտող հաղորդագրություն է տարածել։

Իսկ Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը, ի պատասխան Էրդողանի այդ հայտարարություններին, ասել է. «Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց», նշելով, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի պատճառով էլ հանդուրժողականություն չի լինի։

Միցոտակիսի խոսքով՝ Թուրքիան պետք է դադարի ճնշումներ գործադրել Կիպրոսի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»