Արտաքին 5 տարի առաջ - 22:57 28-07-2021

ԵԽ-ն անդրադարձել է Էրդողանի և Էրիս Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ հայտարարություններին

ԵԽ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին:

«Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:

Էրդողանը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը և ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում