Ներքին 2 տարի առաջ - 20:37 27-02-2024

Հայաստանի և Հունաստանի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի այցի արդյունքում հայ-հունական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն և կուժեղանան։

«Պարոն վարչապետ, մենք երկու երկրներն ենք, որոնք սատարում են և աջակցում են միջազգային իրավունքին և բազում անգամ հարվածներ ենք ստացել մեր իրավունքների նկատմամբ։ Մենք համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, որի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը, որը միակ ձևն ու ձևաչափն է քաղաքակիրթ համագործակցության»,- ասել է Տասուլասը՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ հղել այն ուղերձը, որ միայն համագործակցությամբ և միայն նվիրված ու հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին հնարավոր է գնալ առաջ և ունենալ այնպիսի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ, ինչպիսիք Հունաստանը ունի Հայաստանի հետ։

Հունաստանի խորհրդարանի նախագահը կարևոր է համարել արձանագրել, որ հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները՝ շեշտելով երկու երկրների խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի