Արտաքին 5 տարի առաջ - 22:44 20-07-2021

Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի, եթե Ռուսաստանը էներգետիկ ռեսուրսներով ճնշում գործադրի Կիևի վրա․ Bloomberg

ԱՄՆ-ն և Գերմանիան շուտով կարող են համաձայնության գալ այն հարցով, որ Բեռլինը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան գազը որպես «զենք» օգտագործի Ուկրաինայի դեմ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Խոսքը էներգետիկ ռեսուրսների միջոցով Կիևի վրա ճնշում գործադրելու մասին է:

Այս համաձայնագրերն արդեն մոտ են ավարտին: Դրանք կարող են մշակվել նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Միացյալ Նահանգներ այցը:

Այն միջոցների թվում, որոնք Գերմանիան կարող է ձեռնարկել Մոսկվայի կողմից հակաուկրաինական գործողությունների դեպքում, Ռուսաստանից եվրոպական էներգիայի արտահանման սահմանափակումն է: Պատասխանի ստույգ շարադրանքը նշված չէ, որպեսզի Ռուսաստանը չիմանա Արևմուտքի ձեռնարկած քայլերի մանրամասները:

Բացի այդ, ԱՄՆ-ն և Գերմանիան մոտ են համաձայնագրեր կնքելուն, համաձայն որոնց` երկու երկրները կարող են ներգրավել մինչև 1 միլիարդ դոլարի ներդրումներ Ուկրաինայում մաքուր էներգիայի զարգացման համար: Ավելին, Գերմանիան պատրաստ է ներդնել մինչև 175 միլիոն դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով