Արտաքին 3 օր առաջ - 17:53 30-08-2026

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է առաջիկա օրերին Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Մերցը, ինչպես սպասվում է, կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին:

«Սա կլինի Գերմանիայի ուղղակի միջոցառումների և ԵՄ նոր պատժամիջոցների համադրություն, որոնք զուգահեռաբար պատրաստվում են Բրյուսելում», - գրում են հրատարակությունները:

Ավելին՝ այստեղ: