Արտաքին 4 տարի առաջ - 19:49 15-11-2021

Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի միգրանտների տեղափոխությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ

Եվրամիությունը հավանություն է տվել նոր պատժամիջոցների ռեժիմի ստեղծմանը, որը ենթադրում է սահմանափակող միջոցների ներդրում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կազմակերպում են միգրանտների անօրինական տեղափոխումը Եվրամիության տարածք կամ օգնում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Խորհուրդը փոփոխություններ է կատարել իր պատժամիջոցների ռեժիմում՝ հաշվի առնելով իրավիճակը ԵՄ-Բելառուս սահմանին, որպեսզի կարողանա արձագանքել բելառուսական ռեժիմի կողմից քաղաքական նպատակներով մարդկանց գործիքավորմանը»,- ասվում է ուղերձում։

Եվրամիության և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսվեց այս ամառ այն բանից հետո, երբ բելառուսական իշխանությունները թուլացրեցին հսկողությունը փախստականների հոսքերի նկատմամբ՝ Արևմուտքի հետ սրված հարաբերությունների ֆոնին։ Իրավիճակը սրվեց նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ժամանած մոտ 3 հազար անօրինական միգրանտներ հայտնվեցին բելառուսա-լեհական սահմանի մոտ։ Նրանք օրինական ճանապարհով հասել էին Բելառուս, ինչից հետո ուղղություն էին վերցրել դեպի Լեհաստան և Բալթյան երկրներ՝ Եվրամիություն մուտք գործելու ակնկալիքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով