Արտաքին 4 տարի առաջ - 21:52 18-10-2021

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ` փախստականների պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ իշխանությունները ցանկանում են դադարեցնել դեպի Մինսկ թռիչքները այն երկրներից, որտեղից անօրինական միգրանտներն առավել հաճախ են ժամանում, որպեսզի այնուհետև տեղափոխվեն Եվրոպայի տարածք: Այս մասին Եվրախորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է ներքին գործերով կոմիսար Իլվա Յոհանսոնը։

Նրա խոսքով՝ Սիրիայից, Իրաքից և Աֆրիկյան երկրներից Բելառուսի տարածքով դեպի ԵՄ միգրացիայի մակարդակը շարունակում է աճել:

Յոհանսոնը մեղադրել է Բելառուսի իշխանություններին անօրինական ներգաղթյալներին օգնելու, ինչպես նաեւ Եվրոպական միության ապակայունացման փորձի մեջ: Միգրացիայի աղբյուր հանդիսացող երկրների հետ թռիչքները դադարեցնելով՝ Եվրամիությունը հույս ունի լուծել սահմանային միգրացիոն ճգնաժամը:

Մինչ այդ, Եվրահանձնաժողովը ընդունել էր Եվրոպական միության տարածք միգրացիայի գործողությունների ծրագիրը: Ըստ ԵՀ անդամ Վիրջինյուս Սինկևիչիուսի՝ այս փաստաթղթում Լիտվայի և հարևան պետությունների հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը ճանաչվում է որպես Բելառուսի «հիբրիդային հարձակում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով