Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:06 20-07-2021

Մեծ Բրիտանիայում միայն պատվաստված անձանց է թույլատրվելու մասնակցել զանգվածային միջոցառումների

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի գիշերային ակումբներն ու այլ մարդաշատ վայրերը սեպտեմբերի վերջին սկսելու են այցելուներից պահանջել լիարժեք պատվաստումների ապացույց, հաղորդում է Reuters-ը:

«Այժմ ես կարող եմ տեղեկացնել, որ մինչև սեպտեմբերի վերջ, երբ 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչները կարող են արդեն պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալ, մենք նախատեսում ենք լիարժեք պատվաստումները դարձնել գիշերային ակումբներ և այլ վայրեր այցելելու պայման, քանի որ այդ վայրերում մեծաթիվ մարդիկ են հավաքվում»,- ասել է Ջոնսոնը լրագրողներին՝ պարզաբանելով, որ կորոնավիրուսի բացասական թեստն այլևս բավարար չի լինի:

Վարչապետը հավելել է, որ փաբերի համար առայժմ նման պահանջներ մտցնել չի նախատեսվում: