Արտաքին 4 տարի առաջ - 13:29 17-01-2022

Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց մուտքը երկիր

Ավստրալիայի իշխանությունները թույլ են տվել երկիր մուտք գործել COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց։ Այս մասին հաղորդել է Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչության (TGA) մամուլի ծառայությունը։ Որոշումը չի տարածվում «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութի վրա:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչումը կընդլայնի արտասահմանցի ուսանողների, բարձր որակավորում ունեցող և չունեցող աշխատողների, գործարարների և մարզաշխարհի ներկայացուցիչների Ավստրալիա վերադարձի հնարավորությունները, հայտարարել են երկրի իշխանությունները։

Կարգավորողը հաղորդել է, որ վերջերս լրացուցիչ տեղեկություն է ստացել ռուսական դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ: «Տվյալները վկայում են, որ «Սպուտնիկ V»-ի երկու դեղաչափը միջին արդյունավետություն է ցույց տալիս ախտանշանային վարակի՝ 89% և հոսպիտալացման կամ մահվան դեմ՝ 98-100%»,- ասվում է TGA-ի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ