Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:15 06-03-2023

Եթե պատվաստված չեք, պատվաստվեք, եթե պատվաստված եք, շատ ավելի լավ․ Ավանեսյանի խորհուրդը

Ես հնարավորինս հստակ կերպով ներկայացրեցի, որ երբ լինում է կարմրուկի բռնկում, պետք չէ լոկալիզացնել և զգուշանալ աշխարհագրական որոշակի փոքրիկ շրջանակից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ հասցեական չեն հայտարարությունները, չե՞ն կարծում, որ հանրությունը պետք է տեղեկացված լինի և իմանա, թե որ տարածքներից է պետք զգուշանալ։

«Մենք բոլորս պետք է չափավոր զգույշ լինենք։ Մենք այսօր դիմա չենք կրում, որովհետև մենք պատվաստված ենք և ունենք կայուն իմունիտետ։ Իսկ բալիկները՝ մինչև 1 տարեկան, ովքեր այս պահին ենթական չեն պատվաստման, անկախ որտեղ են ապրում, ամբողջ ՀՀ-ում զգուշավորությունը չի խանգարի և հնարավորինս զերծ մանլ մանկահասակ երեխաներին եծ կուտակումներով տեղեր տանելուց։

4 տարեկան երեխաները, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, պետք է պատվաստվեն, և այլևս զգուշավորության խնդիր չկա։ Վարակը տարածվում է նաև այն մեծահասկաների շրջանում, ովքեր պատվաստված չեն։ Դրա համար խորհուրդը նույնական է՝ եթե պատվաստված չեք, պատվաստվեք, եթե պատվաստված եք, շատ ավելի լավ»,- ասաց Ավանեսյանը՝ հստակեցնելով, որ 2 դեղաչափ ստացած անձն ունի կայուն իմունիտետ, բայց կարող են լինել բացառություններ, որոնց դեպքում էլ պատվաստումը կպաշտպանի հիվանդությանծանր ընթացքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան