Կատարը հաջորդ շաբաթ նախատեսում է Դոհայում կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 9-ին Անկարայում կայացած համաժողովում հայտնել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Քալընը հանդիպումը գնահատել է որպես Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթացի հնարավորություն։ Հանդիպման հստակ օրը չի հրապարակվել։ Վաշինգտոնից, Թեհրանից և Դոհայից առայժմ պաշտոնական հաստատում չկա։
Քալընի խոսքով՝ Թուրքիան և տարածաշրջանային մյուս միջնորդներն աշխատում են յոթ կետից բաղկացած առաջարկի շուրջ։ Այն նախատեսում է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապասառեցնել իրանական միջոցները։ Իրանից ակնկալվում է միջուկային զենք ձեռք չբերելու պարտավորություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցի վերաբացում։
Քալընի խոսքով՝ տարաձայնությունն այն հարցի շուրջ է, թե որ կողմն առաջինը պետք է քայլ անի։