Արտաքին 5 տարի առաջ - 21:01 28-05-2021

Ուկրաինական հետախուզության նախկին ղեկավարը մահացել է Եգիպտոսում ծովը սուզվելուց հետո

Եգիպտոսում ծովի մեջ ընկղմվելուց հետո մահացել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վիկտոր Գվոզդը։ Այս մասին հայտնում է Obozrevatel-ը:

Գվոզդը մայիսի 28-ի առավոտյան Դահաբ քաղաքի մերձակայքում ջրասուզման էր գնացել: Հաղորդվում է, որ նա սուզվելու ժամանակ իրեն վատ է զգացել, իսկ սուզվելուց հետո չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջրի մակերես: Փրկարարները հայտնաբերել են տղամարդուն, ափին կատարել սիրտ-թոքային վերակենդանացում և տեղափոխել հիվանդանոց, բայց Գվոզդը մահացել է այնտեղ:

Նշվում է, որ հանգուցյալը վաղուց էր տարված այդ զբաղմունքով և սուզվել էր աշխարհի շատ վայրերում: Նախկին պաշտոնյան կնոջ հետ արձակուրդում էր Եգիպտոսում: Նա գլխավորել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը 2014-ի փետրվարից մինչև 2016-ի ապրիլը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով