Արտաքին 2 ժամ առաջ - 22:03 09-11-2026

Կոնգոյում 66 զինվորականի մահապատժի են դատապարտել մարտում վախկոտության համար

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 66 զինծառայողների՝ հակառակորդի առջև վախկոտության, հրամաններին չենթարկվելու և խռովության մեղադրանքներով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին Հյուսիսային Կիվու նահանգի Վալիկալե շրջանում ձերբակալվել են Կոնգոյի բանակի 3415-րդ հետևակային գնդի շուրջ 70 զինծառայողներ: Նրանց ստորաբաժանումը մասնակցել է «Մարտի 23-ի շարժում» (М23) ապստամբական խմբավորման դեմ ռազմական գործողություններին։

Զինծառայողներին դատել են Վալիկալե քաղաքի ռազմական դատարանում։ Դատավարության արդյունքում 66 մարդ դատապարտվել է մահապատժի, 1-ը` 10 տարվա ազատազրկման, 4 հոգի արդարացվել է:

Սա Կոնգոյի բանակում նման առաջին դեպքը չէ։ Հոկտեմբերին Հարավային Կիվու նահանգի Ուվիրա քաղաքի ռազմական դատարանը 27 զինծառայողի մահվան դատավճիռ է կայացրել՝ նրանց մեղավոր ճանաչելով հակառակորդի առջև վախկոտության և մարտական դիրքերն ինքնակամ լքելու համար:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան