Ավելին 5 տարի առաջ - 18:34 22-05-2021

Նյու Յորքում կխաղարկեն 5 միլիոն դոլար Covid-19-ի դեմ պատվաստված անձանց համար

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն իր թվիթերյան էջում հայտարարություն է արել, ըստ որի՝ Նյու Յորքի այն բնակիչները, ովքեր կպատվաստվեն COVID-19-ի դեմ, կստանան 5 միլիոն դոլար շահումով վիճակախաղի անվճար տոմս:

Նա խաղարկությունը անվանել է «պատվաստումները խթանող կարևոր նոր գործոն»: Խոշոր շահումին մասնակցելու պարտադիր պայման է՝ պատվաստվել տասը պետական հաստատություններից մեկում, անպայման, Pfizer կամ Johnson&Johnson պատվաստանյութով:

Խաղարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած քաղաքացիները:

Իսկ անցյալ շաբաթ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն անվճար բուրգերներ և ֆրի է խոստացել Նյու Յորքի բնակիչներին պատվաստվելու դեպքում: Բացի այդ նրանք, COVID-19-ի պատվաստման վկայականը ցույց տալով, կարող են անվճար ճաշել Shake Shack ռեստորանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով