Արտաքին 5 տարի առաջ - 16:17 17-07-2021

ԱՄՆ-ը Վրաստանին կնվիրի Pfizer պատվաստանյութի կես միլիոն չափաբաժին. Ղարիբաշվիլի

«Վերջին օրերին մեզ մոտ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվաքանակի աճ, և այս իրավիճակում հիմնական որոշումը պատվաստումն է»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Հանրային հեռարձակողը:

Նրա խոսքով, արդեն Վրաստան են մտել չինական արտադրության Sinovak և Sinopharm պատվաստանյութերի 1 միլիոն չափաբաժին, Pfizer պատվաստանյութը ևս փուլ առ փուլ բերվում է:

«Sinovak և Sinopharm պատվաստանյութերի մեկ միլիոն չափաբաժինն արդեն Վրաստանում է, և սկսվել է Pfizer պատվաստանյութի միլիոն չափաբաժնի փուլային մատակարարումը, դրա խմբաքանակները երկիր կմտնեն յուրաքանչյուր հանգստյան օր: Միևնույն ժամանակ ԱՄՆ կառավարությունը որոշել է նվիրել Pfizer-ի կես միլիոն չափաբաժին, որը մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները ցուցաբերեն քաղաքացիական պատասխանատվություն ու պատվաստվեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան