Արտաքին 5 տարի առաջ - 17:43 11-10-2021

Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է նոր հարթակ. Ղարիբաշվիլի

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության համար անհրաժեշտ է ստեղծել նոր տարածաշրջանային հարթակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան կատարած իր այցի արդյունքները:

«Ես շատ հաջող այց ունեցա Հայաստան: Իմ նախաձեռնությունն է, որ մենք սկսենք համագործակցությունը տարածաշրջանում և ստեղծենք նոր հարթակ, որի շրջանակներում մենք՝ երեք երկրներս, կսկսենք սերտ համագործակցություն, և այս գործընթացում Վրաստանը կարևոր դերակատարություն ունի»,- հայտարարել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ հայ ռազմագերիներն ազատ արձակվեցին, իսկ Ադրբեջանը ստացավ ականապատ տարածքների քարտեզներ:

Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը կշարունակի ակտիվորեն կատարել միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով