Արտաքին 4 տարի առաջ - 09:53 04-06-2022

ԵՄ-ն շատ կուրախացնի Ռուսաստանին, եթե մերժի Վրաստանին․ Ղարիբաշվիլի

Եվրամիությունը կսխալվի, եթե Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտա, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Բրատիսլավայում (GLOBSEC) կայացած Համաշխարհային անվտանգության ֆորումում։ «Պատկերացնենք, որ ԵՄ-ն մեզ թեկնածուի կարգավիճակ չի տվել, ո՞ւմ կուրախացնի այս որոշումը։ Միայն Ռուսաստանին»,- Ղարիբաշվիլիի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նա նշել է, որ նույնը վերաբերում է Ուկրաինային ու Մոլդովային։ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր եվրոպացի ընկերներին համոզենք թեկնածուի կարգավիճակ տրամադրել բոլոր երեք երկրներին… Սա պատմական պահ է։ Խոսքը ԵՄ-ինն է. նա պետք է որոշի, թե աջակցում է արդյոք Եվրոպան իր դաշնակիցներին, գործընկերներին և համախոհներին այս մարտահրավերներով լեցուն դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է կառավարության ղեկավարը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը միշտ առաջատար դիրքերում է եղել Արևելյան գործընկերության երկրների շարքում՝ այս պահի դրությամբ կատարելով ասոցացման համաձայնագրի 45%-ը և հաջողությամբ առաջ շարժվելով համաձայն ազատ առևտրի համաձայնագրի։ Նրա խոսքով, թեկնածուի կարգավիճակը Վրաստանի համար «լրացուցիչ շահադրդում և բարեփոխումները շարունակելու մղում կդառնա»։

«Վրաստանն այն երկիրը չէ, որը միշտ հանարժանի ինչ-որ բան է խնդրում։ Ընդհակառակը, մենք աջակցող ենք... Մենք՝ վրացիներս և Վրաստանը, միշտ այնտեղ ենք, որտեղ պետք է Եվրոպային, որտեղ պետք է աշխարհին, միջազգային հանրությանը»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով երկրի ներդրումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Իրաքում և Աֆղանստանում իրականացվող գործողությունների ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով